Ի՞նչն էր «պինցետով հանում» և «արաղով ախտահանում» Նիկոլ Փաշինյանը. Փաստերի ստուգման հարթակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Ի՞նչն էր «պինցետով հանում» և «արաղով ախտահանում» Նիկոլ Փաշինյանը. Փաստերի ստուգման հարթակ

Ի՞նչն էր «պինցետով հանում» և «արաղով ախտահանում» Նիկոլ Փաշինյանը. Փաստերի ստուգման հարթակ

Փաստերի ստուգման հարթակը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե չի հիշում, որ Հայաստանում կորոնավիրուսի նախնական տարածման փուլում վիրուսի մասին «պինցետով հանելու» և «արաղով ախտահանելու» վերաբերյալ հայտարարություն է արել: Լրագրողը, մասնավորապես, հարցրել էր. «Դուք ձեր վերջին լայվում հայտարարեցիք, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում, ու, ըստ էության, թագավարակի տարածման համար մեղադրեցիք քաղաքացիներին: Դա այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք»: Փաշինյանը, ի պատասխան,  ընդգծել էր, որ չի հիշում նման բան. «Գուցե այլ շրջանակում է այդ հայտարարությունը հնչել»:

Շատ կայքեր՝ Antifake-ը, 7or.am-ը, live24.am-ը, անդրադառնալով այս թեմային, վարչապետին մեղադրել են սուտ խոսելու մեջ և պնդելով, որ իրականում այդ համատեքստում նման հայտարարություն եղել է: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հիշյալ ելույթը տեղի ունեցել է մարտի 12-ին Մալիշկայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ: Նա պատմել էր մի դեպք, երբ կանադացի սփյուռքահայ կնոջ գործը  անձնագրային և վիզաների վարչությունում ձգձգել էին, ապա ասել՝ «եկել ես այստեղ՝ ինչ անես, Նիկոլը ձեզ խաբել է»։ «Կորոնավիրուսը չի վտանգավոր: Այ կորոնավիրուսն իրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են: Ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին։ Ապրիլի 5-ը սրա մասին է»,- հայտարարել էր վարչապետը:

Փաստացի, Փաշինյանի՝ «պինցետով հանելու» և «արաղով ախտահանելու» մասին խոսքը վերաբերում էր ոչ թե կորոնավիրուսին, այլ կոռումպացված պաշտոնյաներին: Սակայն մի շարք կայքեր նրա խոսքը ներկայացրել են կիսատ՝ չընդգրկելով խոսքի բովանդակային հատվածը։

Աղբյուր

Թեմայի այլ նորություններ