Ի՞նչ է ուզում Արթուր Վանեցյանը․ Irakanum.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Ի՞նչ է ուզում Արթուր Վանեցյանը․ Irakanum.am

Ի՞նչ է ուզում Արթուր Վանեցյանը․ Irakanum.am

2018-ի հայտնի իրադարձություններից հետո հեղափոխական Հայաստանի, ժամանակին նաեւ իմքայլականների սրտի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսում է, անդադար խոսում է։ Պաշտոնավորման ընթացքում էլ Վանեցյան Արթուրը պարբերաբար խոսում ու հայտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Իշխանականներն էլ ոգևորությամբ էին ընդունում Արթուր Վանեցյանի բացահայտումները։ Այս ամենն շարունակվեց այնքան, մինչեւ չբացահայտվեց ինքը՝ Վանեցյանը։

Հիմա Արթուր Վանեցյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության թիվ մեկ քննադատը, առաջարկություններ է անում, պահանջներ ներկայացնում եւ որ ամենակարևորն է երկրում առկա խնդիրների համար մեղավորներ փնտրում։ Փնտրելու ճանապարհին էլ չի մոռանում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով նաեւ վերջերս գրանցել է հիմնադրամ, որը ֆինանսավորելու է տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ նպատակ ունի այդկերպ իր կողմը ներգրավել շահագրգիռ քաղհասարակության լայն զանգվածի։ Արթուր Վանեցյանը իր «Հայրենիք»-ով փորձում է ցույց տալ, որ ձեռքերը ծալած նստաց չէ, որ ցանկանում է փրկել հայրենիքը։

Հայաստանում առկա համակարգային խնդիրները, նախկինների կատարած ապօրինությունները բացահայտելու, այլ կերպ ասած հայրենիքը փրկելու հնարավորություն Վանեցյանին տրվել էր, որը նա չկատարեց։ Հիմա ընդդիմադիր դիրքերից հանդես գալով, իր գնահատմամբ լայն կոնսոլիդացիա ստեղծելով եւ նեղ շրջանակների համար ականջահաճո ելույթներ ունենալով Վանեցյան Արթուրը պարզապես անլրջացնում է գեներալի իր ուսադիրները։ Արթուր Վանեցյանը ժամանակին ունեցել է հնարավորություն կերտելու նոր Հայաստանի պատմությունը, բայց ընտրեց այլ ճանապարհ։

ԱԱԾ նախկին տնօրենը հիմա իր քայլերն է անում, որոնք բնականաբար հեռուն գնացող նպատակներ ունեն, բայց դժվար իրականության հետ աղերս ունենան։

«Հայրենիք»-ի տնօրենը ուներ հնարավորություն հիշվելու, գոնե որպես Մանվել Գրիգորյանի առանձնատանից «տուշոնկա գտնող», բայց արեց սխալ հաշվարկ։

Հայաստանում քննադատների, ամպագորգոռ հայտարարություններ անողների պակաս չկա։ Առայժմ Արթուր Վանեցյան գեներալը պարզապես հայտնվել է այդ շարքայինների կողքին։

Աղբյուր՝ Irakanum.am

Թեմայի այլ նորություններ