Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺԽՈ-045-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի հունիսի 22-ին` ժամը 13:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետեւյալ օրակարգով. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ (առաջին և երկրորդ ընթերցում)։
Աղբյուր՝ ՀՀ Ազգային Ժողով