ՀՐԱՏԱՊ․ ԱՄՆ-ում ցուցարարները ճեղքել են Կապիտոլիումի շրջափակումը, տեղի ունեցած բախումների հետեւանքով մի քանի մարդ Է տուժել․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՐԱՏԱՊ․ ԱՄՆ-ում ցուցարարները ճեղքել են Կապիտոլիումի շրջափակումը, տեղի ունեցած բախումների հետեւանքով մի քանի մարդ Է տուժել․ ԹԱՐՄԱՑՎՈՂ

Վաշինգտոնում ցուցարարները ճեղքել են Կապիտոլիումի մոտ գտնվող ցանկապատերը եւ մտել համալիրի շենքերից մեկը, այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ի թղթակիցը: Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ոչ լետալ գործողության զենք՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ցույցը ցրելու համար ։

Գործակալության թղթակցի տվյալներով ՝ բախումների հետեւանքով մի քանի մարդ Է տուժել: Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփի կողմնակիցները փորձում են ներխուժել Կապիտոլիումի շենք, նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել: Կոնգրեսի շենքերի համալիրի մի շարք գրասենյակներ տարհանվել են։

UPD 00:05 - Փոխնախագահ Մայք Փենսը տարհանվել Է ԱՄՆ Կապիտոլիումից, այդ մասին հայտնում են CNN-ի իրավապահ մարմիններին մոտ կագնած աղբյուրները 

Image

Image

Image

Saul Loeb/AFP/Getty Images

Igor Bobic/Huffington Post

UPD 00:22 - Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարությունը գտնվում է անվտանգ եւ չբացահայտված վայրում

UPD 00:30 - Մեկ քաղաքացի (կին) գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում այն բանից հետո, երբ նրա վրա կրակել են Կապիտոլիումի տարածքում: Աղբյուրները չեն կարողացել ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել հրաձգության հանգամանքների մասին։

UPD 00:42 - Սպասվում է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենն այսօր ելույթ կունենա Վաշինգտոնում անկարգությունների եւ ճգնաժամի մասին:

UPD 00:52 - Մի քանի սպաներ վնասվածքներ են ստացել, առնվազն մեկը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են CNN-ի բազմաթիվ աղբյուրներ:

Թեմայի այլ նորություններ