Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում

Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում

Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքին և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակների գործով Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը պաշտոնապես հետաքննություն էր սկսել։

Դատախազության կողմից իրականացված քննության արդյունքում 18 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմվել։ Եզրակացության մեջ նշված է 9 հայցվորի անուն, այդ թվում՝ Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարների և հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի անունը։

Ըստ այդ եզրակացության՝ Հյուսեին Աթեշին, որը մինչ այդ Քոնյայում ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր Ստամբուլ, այնուհետև՝ կալանավորվել, Դինքի հիմնադրամի ինստագրամյան էջին 3 առանձին սպառնալից մեկնաբանություն էր կատարել։ Աթեշի նկատմամբ պահանջվում է 7․5 - 26 տարի 3 ամիս ազատազրկում։ Նա մեղադրվում է «շղթայաբար չստորագրված նամակի կամ հատուկ նշանների միջոցով սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով։ 

Մյուս կասկածյալը՝ էրսին Բաշքանը, որը մայիսի 30-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ էր ուղարկել, մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ պահանջվել է 2․5- 8 տարի 9 ամիս ազատազրկում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե ընդունվի այս մեղադրական եզրակացությունը, ապա Աթեշին և Բաշքանին կդատեն Ստամբուլի առաջին ատյանի դատարանում։  

Հիշեցնենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Մայիսի 30-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ էր ուղարկվել։

Աղբյուր`    dha.com.tr

Թեմայի այլ նորություններ