ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով Կառավարության շենքի հարակից տարածքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով Կառավարության շենքի հարակից տարածքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով Կառավարության շենքի հարակից տարածքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ

Նրանց թվում էր նաեւ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք չեն սպասել վարչապետի հայտարարությանը եւ, ինչպես անցած անգամ, հիմա էլ եկել են՝ իրենց աջակցությունը հայտնելու, խաղաղ մեթոդներով պաշտպանելու իշխանություններին․ «Բայց միանշանակ է, որ եթե նորից Կառավարության շենք գրավելու, դրոշներ հանելու փորձ լինի, մենք ոստիկանության հետ միասին եւ մեր մյուս քաղաքացիների հետ միասին պաշտպանելու ենք մեր ներկայիս իշխանություններին: Այո՛, օրենքի շրջանակում եւ հնարավոր բոլոր օրինական միջոցներով, որովհետեւ այն ընդունված է լեգիտիմ եւ ժողովրդավարական բոլոր կանոններով, եւ որեւէ մեկը իրավունք չունի իր փոքրաքանակ մասսայով հրաժարականի պահանջ դնել»։

Հայկ Ստեփանյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականը պահանջողների կողմից նրա հասցեին սպառնալիքներ են հնչում․ «Ի՞նչ է նշանակում՝ «ամբոխը կհոշոտի»․ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարում է, որ վարչապետի գրառումը սպառնալիք է պարունակում, բայց երբ դուրս են գալիս եւ ուղիղ ասում, որ վարչապետին առողջության երաշխիքներ, հնարավորություն չեն տա, դրան չի արձագանքում: Մենք ենք արձագանքում, հասարակությունն է արձագանքում»։

Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ եթե իրենք՝ աջակիցներով, ուզեն հանրահավաք անցկացնել, ապա ոչ միայն Ազատության, այլ Հանրապետության հրապարակը կլցնեն․ «Մենք ո՞ւմ հետ գործ ունենք այսօր․ սահմանին կռիվ տված ոստիկաններին ադրբեջանցի անվանողների, նրանց, որոնց միասնական թեկնածուն ժողովրդի մի մասին անվանում է «անասուն», գործ ունենք մարդկանց հետ, ովքեր մտնում են պետական շենքեր, հանում են դրոշները, երկու անգամ գնում են կառավարական ամառանոցներ, եւ մի անգամ հաջողվել է մտնել վարչապետի կեցավայր, որտեղ նա բնակվում է իր երեխաների հետ: Անցյալ քսան տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր ուժերը գեթ մեկ անգամ գնացե՞լ են կառավարական տներ, թե՞ կարծում են՝ տեղը չգիտեին, այսինքն՝ սպառնո՞ւմ են ՀՀ վարչապետին, վախեցնո՞ւմ են նրա երեխաներին, պահանջում են հրաժարական, որ ի՞նչ անեն, երկիրը ապակայունացման տանե՞ն»,- ասաց նա։

Քաղաքացին ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը բողոքում են պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից, բայց երբ նրանց են հարցնում՝ դուք դա փոխել կարո՞ղ եք, ասում են՝ չէ, բայց եկեք մենք բանակցենք․ «Երեսուն տարի դուք բանակցել ենք, ամեն հնարավորություն ունեցել եք, բանակցել եք 7 շրջաններ հանձնելու վերաբերյալ, պարտվողական դիրքերից, ՀՀ վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ նա պիտի 7 շրջանները հանձնի, եւ դա ՌԴ-ն էլ չի թաքցրել։ Ես այդ կուսակցություններին հարց եմ տալիս․ դուք պատրաստվո՞ւմ եք ուրիշ բան անել, ո՛չ, չեք պատրաստվում, դուք եք պատրաստել այն փաստաթուղթը, որն այսօր ստորագրվել է»։

Քաղաքացին նշեց, որ թեեւ ունենք տարածքների կորուստներ, բայց ո՞վ է ասել, որ դա ժամանավոր չէ․ «Ո՞վ է ասել, որ մենք չենք կարող ամբողջ ազգով միախմբվել, միահամուռ կառուցել ամուր պետություն, ամուր բանակ, վերականգնել մեր ռեսուրսները եւ հետ վերցնել մեր պատմական Հայաստանը: Ի՞նչ օրակարգ է սա, երբ ունենք չճանաչված հարյուրավոր դիակներ, երբ մենք այսքան խնդիրներ ունենք սահմանին, ո՞վ է ասել, որ պետք է պառակտումներ լինեն»։

Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող երկրում իրական փոփոխություններ մտցնել, որովհետեւ ներկայիս իշխանություններին ժողովուրդն է ընտրել միասնական ուժերով։

Թեմայի այլ նորություններ