ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Տիգրան Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Տիգրան Ավինյան

ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Տիգրան Ավինյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հետաքրքրվեց, թե այս պահին ի՞նչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանների, սահմանագծման աշխատանքներում, մասնավորապես Տեղ համայնքի շրջանում, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նոր սահմանները պաշտպանելու և անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։

«Այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, այսինքն՝ ամբողջ սահմանի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում գալիք բանակցությունների համար, որը տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ հենց այս տարի երկու կողմերի միջև՝ ռուս գործընկերների միջնորդությամբ»,-նշեց Ավինյանը։

 

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահման որպես այդպիսին վերջնական արձանագրված չէ։ «Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ։ Ինչ վերաբե8վում է փաստացի Զինված ուժերի տեղակայմանը, այս պահի դրությամբ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում մենք ունենք Զինված ուժերի ներկայացուցիչներ և նրանց վերջնական տեղակայումները և առհասարակ ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում»։

Արմեն Խաչատրյանն էլ, արձագանքելով փոխվարչապետին, առաջարկեց ավելի հաճախ հրապարակել տեղեկատվություն իրականացվող աշխատանքների մասին։ «Թեև հնարավոր է, որ ինչ որ անվտանգության հետ կապված խնդիրներ լինեն և ռազմական գաղտնիքի տարրեր պարունակեն, բայց այն մասով, որը հնարավոր է հրապարակել իրականացվող աշխատանքները, ավելի հաճախակի հրապարակենք և հանրությանը տեղյակ պահենք, որովհետև ամեն անգամ տարբեր աղբյուրներից տեղեկատվություններ են ստացվում, ինչը տարբեր խուճապային տրամադրություններ է առաջացնում»։

Ավինյանն էլ նշեց՝ պետք է փորձեն այնպես անել, որ այս միջգերատեսչական խմբի արված աշխատանքը նույնպես տեսանելի լինի։ «Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, դեպի մեր կողմ որևէ բան զիջված չէ, և զիջված չի կարող լինել։ Այնուամենայնիվ, ուզում եմ նաև հստակեցնել, որ իրավական սահմանը որպես այդպիսին բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»։

Թեմայի այլ նորություններ