ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

Թեմայի այլ նորություններ