ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` հունվարի 19-ին: Մեր հանդիպումը կարեւոր էր ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերը քննարկելու համար»:

Ըստ աղբյուրի՝ ներկայացուցիչների պալատի խոսնակն անդրադարձել է նաեւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մանրամասներին՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում տարածաշրջանի եւ առհասարակ ամբողջ աշխարհի անվտանգության հարցերի շուրջ ծավալված իրենց երկխոսությունը: Նենսի Փելոսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Պատվո շքանշանի համար: Նամակի եզրափակիչ մասում նա շեշտել է շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2022-ի հունվարին աշխատանքային այց է կատարել Վաշինգտոն՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով։

Թեմայի այլ նորություններ