ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 23 հարց. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    68%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 23 հարց. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը մարտի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը քննարկել է «ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Հայկ Մամիջանյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 1920թ. մարտի 22-ին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

Այնուհետեւ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն ընթերցանության, կրթվածության, հրատարակչական գործունեության խթանումն է: Առաջարկվել է գրքերի տպագրությունը եւ դրա համար անհրաժեշտ նյութերի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, ինչը, ըստ հեղինակի, կարող է էականորեն նպաստել գրքերի արտադրության եւ տպագրության ծավալների ընդլայնմանը:

Հարակից զեկուցող Թագուհի Ղազարյանը նշել է, որ Հայաստանում եւս կան արտոնություններ գրահրատարակչության ոլորտում. մանկական գրականությունը, ուսումնամանկավարժական ձեռնարկներն ազատված են ավելացված արժեքի հարկից: Նախագծով առաջարկվում է հարկերից ազատել նաեւ գեղարվեստական ու հրապարակախոսական գրականության տպագրությունը: Ըստ հարակից զեկուցողի՝ խնդրահարույց է նախագծի երկրորդ հատվածը, որտեղ առաջարկվում է գրքերի հրատարակության համար ներկրվող հումքն ազատել ԱԱՀ-ից, ինչը շատ դժվար է տարորոշել:

Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել:

Ներկայացնելով հերթական նիստերի օրակարգի նախագիծը՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Սակայն ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հարցը համարել է արտահերթ, ուստի, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի՝ այն պետք է քննարկվի այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ երկրորդ հիմնական նիստում:

Ազգային ժողովը  հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Խորհրդարանը քվեարկությամբ որոշել է փակ ձեւաչափով անցկացնել «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի քննարկումը:

Թեմայի այլ նորություններ