ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ

Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը: 

Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:

Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։

Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող  պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը։

Թեմայի այլ նորություններ