ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են փոխգործակցության ներուժի լիարժեք կիրառումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Այվազյանը շնորհավորել է Ջոն Պատրիկ Գալագերին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-բրիտանական օրակարգի առավել ամրապնդման և հարստացման գործում: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 

Նախարար Այվազյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացրել են տնտեսության, գիտության և կրթության ոլորտները, կարևորել են մարդկանց միջև շփումների ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ