«Հայրենիքի փրկության շարժման» երթն ավարտվեց. ցուցարարները այսօր էլ կգիշերեն փողոցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

«Հայրենիքի փրկության շարժման» երթն ավարտվեց. ցուցարարները այսօր էլ կգիշերեն փողոցում

Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

Ընդդիմադիր ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը, իսկ մարտի 9-ից փակել են Ազգային ժողովի մուտքը նաև Դեմիրճյան փողոցի կողմից։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում եղել է շուրջ 2250 մարդ։

«Հայրենիքի փրկության շարժման» երթն այսօր՝ մարտի 10-ին, անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ ավարտվեց Բաղրամյան պողոտայում։ Երթը Սայաթ– Նովա, Նալբանդյան փողոցներով հասավ Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով վերադարձան Բաղրամյան պողոտա, որտեղ տասն օրից ավելի ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը՝ վարչապետի հրաժարականը պահանջով։ Քաղաքացիներն այսօր եւս կգիշերեն նստացույցի վայրում։

Թեմայի այլ նորություններ