Հայկ Սարգսյանի արձագանքը խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկ Սարգսյանի արձագանքը խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին

Հայկ Սարգսյանի արձագանքը խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին

ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ խոչընդոտելով պատգամավորների մուտքը շենք: Նրանք պահանջել են անվստահություն հայտնել վարչապետին:

Ցուցարարները ձվեր են նետել պատգամավորների վրա, ինչը դարձել է քաշքշուկի պատճառ: Ոստիկանությունը հայտնել է, որ ակցիայի մասնակիցներից ութ հոգի բերման է ենթարկվել:

Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ: Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին ԱԺ-ում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Ես դիմում եմ Երևան քաղաքի վարչության պետին ոստիկանության և խնդրում, հորդորում ու պահանջում եմ, որպեսզի շատ արագ Երևան քաղաքում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների»,- ասել է պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ