Հայկ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցության ևս երեք անդամ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Հայկ Մարությանը և «Իմ քայլը» խմբակցության ևս երեք անդամ մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստին այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Նա շարունակելու է ավագանու անդամի իր լիազորությունները և  համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքը:

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի և Գայանե Վարդանյանի մանդատները տրվել են ընտրացուցակի հաջորդ թեկնածուներ Միսակ Սարգսյանին և Գառնիկ Վարդանյանին:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում առաջարկեց քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

«Լևոն Հովհաննիսյանը բավականին մեծ բանկային փորձ ունի, ֆինանսական ոլորտում ունի մեծ հաջողություններ, տարբեր պաշտոններ է ունեցել»,- ասաց Սարգսյանը:

37 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

Երևանի ավագանին որոշում է կայացրել 347 միլիոն դրամ ուղղել  «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը` բնականոն գործունեությունն ապահովելու համար: Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

Երեւանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2022 թվականի փետրվարի 8-ին, ժամը 11-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց: Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո  ավագանու առաջին նիստն է։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երեւանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին:

Թեմայի այլ նորություններ