Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն

Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

 «Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի պատասխանների համաձայն` քաղաքացիների 36,8%-ը կարծում է, որ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6%-ը կողմ է, որպեսզի դարձյալ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Թեմայի այլ նորություններ