Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    68%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքական լարվածություն չկա, մենք լավ ընկերներ ենք. Գամկղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն «Atlantic Council»-ի վեբինարի ընթացքում կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի Վրաստանի փորձով, անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերություններին:

«Մենք համակեցության երկար պատմություն ունենք: Գիտեմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում վարակի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Վրաստանում: Մեր հայ գործընկերներին օգնություն ենք առաջարկել, նախորդ շաբաթ էլ ենք կապ հաստատել նրանց հետ: Մի անգամ քննարկել  ենք բուժման հարցի, հաջորդ անգամ էլ ` վարակի տարածման վերահսկողության մասին, կիսվել ենք փորձով: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ընդամենը մի դիպված է տեղի ունեցել հայաստանյան քաղաքական գործչի մոտ եղած թյուրըմբռնման արդյունքում, այն էլ աննշան մի բան էր: Սա չի կարող լարվածության հիմք հանդիսանալ: Համաճարակն ու կորոնավիրուսը չեն ազդի մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական բարեկամության վրա»,- ասել է Գամկղրելիձեն:

Թեմայի այլ նորություններ