Հանրահավաք և քայլերթ․ Քրդերին ոտքի է հանել Օջալանի մահվան կասկածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Հանրահավաք և քայլերթ․ Քրդերին ոտքի է հանել Օջալանի մահվան կասկածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում և «Կեցցե՛ Օջալանը», «Թուրքիա՛, ահաբեկի՛չ», «Էրդողա՛ն, ֆաշի՛ստ» վանկարկումներով քայլել էին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Թուրքական լրատմամիջոցներից քրդերը տեղեկացել էին, որ իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թուրքական իշխանության կողմից, մահացել է: Նրանք միջազգային կառույցից պահանջել են լռությամբ չհետևել Թուրքիայի գործողություններին, օգնել, որ Օջալանի փաստաբանները կարողանան բանտ գնալ և տեղեկանալ իրենց ղեկավարի առողջական վիճակի մասին:

«Մենք կրկին բացասական տեղեկություններ ենք ստացել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի  մասին: Նա պայքարում է մարդու իրավունքների, ժողովուրդների ազատության ու խաղաղ գոյակցության համար:Ուստի մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային կազմակերպություններն պետք է իրականացնեն իրենց առաքելությունը և պարզեն Օջալանի առողջական վիճակն ու հանդիպում կազմակերպեն նրա ընտանիքի հետ:Այլապես՝ քուրդ ժողովուրդը տարբեր միջոցներով շարունակելու է իր պայքարը՝ ընդհուպ պահանջելով առաջնորդի ազատությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քուրդ հոգևորական Մահար Բրոյանը:

ՀՀ Ազգային Ժողովի ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ շուրջ 22 տարի թուրքական իշխանությունները շարունակական ճնշումներ են գործադրում բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի նկատմամբ:

«Մի քանի անգամ նրանք լուրեր են տարածել, որ Օջալանը մահացել է, ինչը հետագայում հերքվել է:Այս անգամ կրկին նման լուրեր են տարածվել:Արդեն 7-8 օր է, ինչ թուրքական իշխանությունները ոչ մի հավաստի տեղեկություն չեն հաղորդում այդ մասին:Այսօր ամբողջ աշխարհի քուրդ ժողովուրդն է ոտքի կանգնել՝դատապարտելով Թուրքիայի ֆաշիստական գործողությունները մեր ժողովրդի ու առաջնորդի նկատմամբ:Մենք Թուրքիային զգուշացնում ենք հնարավորինս շուտ հավաստի տեղեկություն տրամադրել Օջալանի առողջական վիճակի վերաբերյալ: Մեր այս բողոքի ակցիայի նպատակը կոչ է միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին և եվրոպական պետություններին՝ շուտափույթ  միջոցներ ձեռնարկելու Օջալանի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-մանրամասնեց Հասանովը:

Հայաստանի Քրդական կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի հաղորդմամբ՝քրդական համայնքն իր  պահանջը տեղ հասցնելու համար պատրաստվում է խաղաղ ակցիաներ շարունակել այնքան ժամանակ, որքան կպահանջվի:

Թեմայի այլ նորություններ