Հակահեղափոխական կեղծ գաղափարախոսների ստոր սադրանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    57%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հակահեղափոխական կեղծ գաղափարախոսների ստոր սադրանքը

Հակահեղափոխական կեղծ գաղափարախոսների ստոր սադրանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրում է.

Ինչպես գիտեք, արդեն քանի օր է Երևանում իրականացվում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը և աջակցությանը ուղղված հանրային վերահսկողության ակցիաներ, որոնք արդեն հետաքրքրություն և աջակցության ցանկություն  են առաջացրել շատ քաղաքացիներ մոտ: Օրինակ երեկ հանրային վերահսկողության ակցիաներ իրականացվեցին մայրաքաղաքի երեք հատվածներում` Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, իսկ այսօր՝ Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկի հատվածից ակտիվիստները շրջել են Արաբկիրով։

Քաղաքացիներին կոչ էր արվում կրել դիմակները պատշաճ կերպով, իսկ եթե քաղաքացու մոտ առկա չէր դիմակ, ապա այն տրամադրվում էր ակտիվիստների կողմից: Երեկվա իրականացված ակցիայի ժամանակ եղան ինչպես իրավագիտակից քաղաքացիներ և զրույցներ իրենց հետ, այնպես էլ բախումների պատրաստ սադրիչներ և իրավախախտումների գրանցում: Ինչպես արդեն հասկացաք հոդվածի վերնագրից, հանրային վերահսկողության շարունակվող ակցիաները ոչ բոլորին են դուր եկել:

Ամեն ինչ սկսվեց ակտիվիստների հետ բախման պատրաստ ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսելաոճից և պահվածքից, մի մարդու, ով 2008-ի մարտի 1-ին համակարգում էր ոստիկանության կողմից ստերի տարածումը: Այդուհանդերձ, նրա նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման արձանագրություն:

Որոշ քաղաքական ուժեր և անհատներ մեղադրեցին ակտիվիստներին և ոստիկանությանը Սայաթ Շիրինյանից «իր սեփական ավտոտնակում» դիմակ կրելու պահանջի չափազանցված լինելու մեջ, և դա այն դեպքում, երբ Պարետի որոշման մեջ հստակ գրված է «բնակության վայրից դուրս»: Կոնկրետ այս դեպքում և երեկվա եթերից արված լուսանկարում հստակ երևում է, որ Սայաթ Շիրինյանը նաև ավտոտնակից դուրս է լինում և չի կրում դիմակ: Կապված Սայաթ Շիրինյանի ավտոտնակի սեփականության մասով Դանիել Իոանիսսյանը ճշտումներ է իրականացնում, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ այն սեփական չէ կամ էլ սեփականաշնորհված է օրենքի խախտումով:

Այս դեպքից գրեթե անմիջապես հետո ընդդիմադիրների մեծ մասը սկսեցին գործողությունների քննադատությունը, իսկ հակահեղափոխականները՝ գրոհ միանգամից երկու ուղղությամբ, գործի դնելով հանրային վերահսկողություն ասվածը դա «գործ տալ է» թեզի շարունակվող շրջանառությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման բացահայտ արհամարումը, որ ուղղորդվում էր ակնհայտ սադրանքներով: Այլ կերպ ասած, ընդդիմության քարոզչությունը դեռ երբեք այդքան ցած չէր ընկել:

Բացահայտ ծաղրուծանակի ենթարկելով թե Պարետի որոշումը, թե ակտիվիստների կոչ-հորդորը մի քանի անհայտ և կասկածելի գաղափարախոսությամբ հակահեղափոխական անձնավորություն երեկ քաղաքում շրջում էին ԱՍԱԼԱ-ի հայտնի դիմակներով: Ամենայն հավանականությամբ հաշվարկն այն էր, որ նման կերպ հնարավոր կլինի խուսափել վարչական տույժից, իսկ տույժի ենթարկվելու դեպքում վարկաբեկել գործող կառավարությանը, մեղադրելով նրան ԱՍԱԼԱ-ի հանդեպ ատելության մեջ:

Հաշվի առնելով իրենց ով լինելը և այն փաստերը, որ նրանք դեմ են կոնվենցիաների մեծամասնությանը, ցանկացած պատվաստման, ինչպես նաև նրանց պարադոքսալ հայ ռուսամետ, եթե ոչ ռուսամոլ ազգայնական լինելը, ոչ-ոք հստակ չի կարող ասել, թե ինչեր կարող էին նրանք անել ԱՍԱԼԱ-ի դիմակները կրած, եթե ժամանակին բերման չենթարկվեին, ինչ սադրանքների կարող էին դիմել՝ վարկաբեկելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի բարի համբավը և մաքուր անունը, եթե նրանց քաղաքական ենթատեքստով զբոսանքը չկասեցվեր:

Նրանք անգամ չէին թաքցնում իրենց ստոր մտադրությունները, իրականացնելով նախապատրաստական և վերջնական դավաճանական գործողությունները ուղիղ եթերում: Պլանավորված «մեկ փամփուշտ, երկու թիրախ» ճղճիմ քաղաքական ակցիան արդյունքում վերածվեց մեկ շարժումով երկու կոպտագույն և աններելի սխալի, որը հուսամ, որ գիտակից քաղաքացիները նկատել և հասկացել էին միանգամից:

 

Թեմայի այլ նորություններ