Գեղամ Ստեփանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված առցանց քննարկմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Գեղամ Ստեփանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված առցանց քննարկմանը

Գեղամ Ստեփանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված առցանց քննարկմանը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը անդրադարձել է 2020 թվականի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նա մատնանշել է տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին՝ Պաշտպանը անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող շինծու և հակաիրավական դատավարությունների հարցում և պնդել, որ միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերը և նշել, որ չնայած հայկական մշակութային կոթողներին սպառնացող վտանգի մասին պարբերաբար ահազանգերին՝ միջազգային համապատասխան մարմինները և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ քայեր չեն ձեռնարկում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ոչնչացումից փրկելու համար։

Գեղամ Ստեփանյանը դատապարտելի է համարել Արցախի մեկուսացումը միջազգային հանրության կողմից՝ շեշտելով, որ հենց մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը, որը ոչ թե տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի պայքարն է իրենց իրավունքների պաշտպանության համար։

Թեմայի այլ նորություններ