‘’Ֆեյսբուք’’-ի պայքարն` ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված դավադրությունների վարկածների տարածման
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

‘’Ֆեյսբուք’’-ի պայքարն` ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված դավադրությունների վարկածների տարածման

‘’Ֆեյսբուք’’-ի պայքարն` ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված դավադրությունների վարկածների տարածման

‘’Ֆեյսբուք’’-ը, կորոնավիրուսի հետ կապված վնասարար տեղեկությունները կանխելու նպատակով, սկսել է իր էջերից հանել նման բովանդակությամբ հրապարակումները եւ նախազգուշական պիտակներ է ուղարկում այդ հրապարակումների հեղինակներին: ‘’Ֆեյսբուք’’-ի գործադիր տնօրեն
 
Մարկ Ցուկերբերգն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ հինգշաբթի օրը, երբ աճում են ապատեղեկատվությունը կանխելու գործում սոցցանցերի կողմից ցուցաբերվող դանդաղկոտության նկատմամբ քննադատությունները:
 
Ըստ Ցուկերբերգի, իր ընկերությունն այժմ աշխատում է փաստահավաք անկախ խմբերի հետ եւ իր էջերից արդեն իսկ հանել է հազարավոր գրառումներ եւ օգտատերերին է ուղարկել մոտ 50 միլիոն նախազգուշական ուղերձներ:
 
Խոսելով Կալիֆորնիայում գտնվող իր տնից, Ցուկերբերգն ասել է նաեւ, թե մասնավորապես Մեծ Բրիտանիայում ‘’Ֆեյսբուք’’-ը հանել է դավադրությունների վարկածների մասին վնասարար մեծաթիվ գրառումներ, որոնք կորոնավիրուսի տարածման հետ են կապում բջջային հեռախոսների տեխնոլոգիան: Նման ապատեղեկատվության պատճառով են այս երկրում իրականացվել հարձակումներ բջջային հեռախոսների ալեհավաքների, ինչպես նաեւ այս բնագավառում աշխատող ճարտարագետների դեմո
 
‘’Թվիթեր’’ եւ ‘’Գուգըլ’’ ընկերությունները եւս իրականացում են քայլեր կովիդ 19 հիվանդության հետ կապված ապատեղեկատվության ալիքը վերացնելու համար:

Թեմայի այլ նորություններ