Եվրասիական տնտեսական միության համաժողովը կդառնա երկխոսության կարևոր հարթակ. Տիգրան Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    56%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Եվրասիական տնտեսական միության համաժողովը կդառնա երկխոսության կարևոր հարթակ. Տիգրան Սարգսյան

«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի՝ ժամանակի ընթացքում դառնալով երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ:

Տ. Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Տրանսպորտի և լոգիստիկայի կապը Եվրասիական տնտեսական միության համար հատուկ նշանակություն ունի: Միության անդամ երկրների ղեկավարների կողմից մեր առջև դրված է ամբիցիոզ առաջադրանք՝ մինչև 2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր փոխադրումների համար առկա սահմանափակումները: Այս առաջադրանքը կատարելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին երկու ճանապարհային քարտեզ է ընդունել: Աստիճանաբար ներդաշնակեցվում են օրենսդրությունները:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ամրապնդել է տրանսպորտի և լոգիստիկայի համար կարևոր մեխանիզմներ, ինչպիսիք են էլեկտրոնային տրանզիտը, էլեկտրոնային հայտարարագրումը, ավտոմատ գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեր առջև կանգնած են նաև բարդ առաջադրանքներ՝ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների ինտելեկտուալ կառավարման համակարգի ներդրման հետ, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում»:

Թեմայի այլ նորություններ