Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել. Վազգեն Մանուկյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել. Վազգեն Մանուկյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ

Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել. Վազգեն Մանուկյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վարչապետի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում են ունենում Արարատի մարզում:

«Ե՛վ հանրահավաքներ կլինեն, և՛ այսպիսի դահլիճային հանդիպումներ»,- հայտարարել է Մանուկյանը հանդիպման ժամանակ: Նա անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողություններին: «Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք: Ուզում ենք դուրս վռնդենք Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ դա ժողովրդի իրավունքն է և որ այդ իրավունքն ամրագրված է ԱՄՆ անկախության հռչակագրում և Գերմանիայի սահմանադրության մեջ: «Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»,- ասել է նա:  

Արարատում մինչև հանդիպումը նաև միջադեպ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ու տեղի բնակիչներից մի քանիսի միջև: Արարատցիները ցանկացան Վազգեն Սարգսյանի արձանին Մանուկյանի դրած ծաղիկները վերցնել ու դեն շպրտել, և միջադեպ սկսվեց նրանց ու «Հայրենիքի փրկության շարժման» անդամների միջև:

Վազգեն Մանուկյանը հայտարարել է նաև, թե պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ինքն առաջարկել է, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը:

«Նույնանման դեպքերում, մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրանց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը, ժամանակավոր՝ մեկ տարով, երկու տարով, երեք տարով, ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է: Օրինակ՝ Թուրքիայում մի քանի անգամ է այդպես եղել: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ այդպիսի որոշում կարող էին ընդունել, արդեն դուրս էին հանված բանակից, մնացածների համարձակությունը և քաղաքացիական, ազգային զգացմունքները երևի այդքան հզոր չէին, որ նույնն անեին: Ես նույնը, պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «...Վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը, սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»: Ցավոք սրտի, դա չեղավ, և ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է, դա ցույց է տալիս, որ մեր բանակի վերնախավը, հենց սպաները, մենք դեռ չենք դարձրել էլիտար, կորպորատիվ մտածող, ազգին նվիրված ոչ թե ռազմական տեսակետից, այլ նաև քաղաքացիական տեսակետից: Երևի երկար ժամանակ պետություն չենք ունեցել, դրանից է, չեմ իմանում, բայց տենց բաները հեշտ է բացատրել: Իրականում ամեն ինչ կախված է անձից, կա այդպիսի անձ կամ չկա, պարզվեց՝ մեր մոտ այդպիսի անձ բանակում չկա, չկա, բայց կարար լիներ, չկար»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

Նշենք նաև, որ այցի սկզբում լարված իրավիճակ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի աջակիցների և «Հայրենիքի փրկության շարժման» անդամների միջև։ Ոստիկանությունը կանխել է հետագա բախումները։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Եթե հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշանակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»,- ասաց Մանուկյանը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց, թե ինչ նկատի ունի ապստամբություն ասելով։ «Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանություն փոխելը»։ Վազգեն Մանուկյանը նաև խոսեց շարժման հետագա անելիքների մասին։

«Եթե մինչև փետրվարի 18-ը բան չի որոշվում, փետրվարի 18-ին նախատեսել ենք հսկայական հանրահավաք անել, որովհետև փետրվարի 18-ը շատ սիմվոլիկ օր է։ Մի կողմից փետրվարի 18-ին սկսեց Ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից 20 թվականի փետրվարի 18-ին դաշնակների ապստամբությունն էր, երբ երկիրը ծանր վիճակում էր գտնվում»,-ասաց նա։

Թեմայի այլ նորություններ