Ես հենց այստեղ իմ ձեռքը կկտրեմ, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ ես կարող եմ ինչ-որ մեկին կաշառք տալ․ Նաիրա Զոհրաբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    6 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    50%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Ես հենց այստեղ իմ ձեռքը կկտրեմ, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ ես կարող եմ ինչ-որ մեկին կաշառք տալ․ Նաիրա Զոհրաբյան

Ես հենց այստեղ իմ ձեռքը կկտրեմ, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ ես կարող եմ ինչ-որ մեկին կաշառք տալ․ Նաիրա Զոհրաբյան

Պարոն դատախազ, դուք տապալվեցիք, եւ եթե ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ եւ դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ձեր միջնորդությունը, դուք այդտեղ եւս կտապալվեիք։ Դուք տապալվեցիք, որովհետեւ թե՛ նախորդ անգամ դուք կատարել եք քաղաքական պատրվեր, թե՛ այս անգամ դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու, որի համար 2018 թվականի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ, երթեր անելու հիմքով։

Այս մասին այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ ասաց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ելույթից առաջ՝ հարցերի փուլում, Զոհրաբյանը ՀՀ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրել էր իր պատասխանը այն հարցին, թե ինչու՞ 2018 թվականին հետ վերցրեց միջնորդությունը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելոիությունից զրկելու վերաբերյալ։ Դավթյանը պատասխանել էր, որ իրեն դիմել էր փոխվարչապետն ու խնդրել հետ վերցնել միջնորդությունը։

Զոհրաբյանն իր ելույթում կրկին անդրադառնալով այս դրվագին, հայտնեց, որ Դավթյանը քաղաքական պատվեր կատարող է։ «Եվ դուք այսօր հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա համոզմամբ նաեւ՝ դատախազը տապալվեց, որովհետեւ փաստացի ընդունեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հայցադիմումը կա՛մ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կա՛մ էլ՝ ոչ իրավաչափ է կարճվել։ Դատախազի տապալվելու եւս մի փաստ է Զոհրաբյանի պնդմամբ այն, որ Դավթյանն ընդունեց, որ փետրվարից, ունենալով գործող ապացույցներ, սպասել է 5 ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առեւտուր անելու ակնկալիքով։

Նշենք, որ Արթուր Դավթյանը այսօր պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց, որ եթե այս միջնորդությունը ներկայացնեին փետրվարին, ապա փաստարկները կլինեին շատ թույլ եւ որպեսզի գնահատվեր ապացույցների բավարարություն, այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել քննչական եւ շատ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

«Պարոն դատախազ, դուք տապալվեցիք, որովհետեւ, գործի հիմքերը ներկայացնելով, չկարողացաք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղաների վրա»,- ասաց Զոհրաբյանը եւ հավելեց եւս մեկ տապալվելու փաստ, ըստ որի Դավթյանն այդ ամբիոնից չկարողացած ներկայացնել որեւէ փաստ, որ Ծառուկյանը «էսինչ»-ին տվել է գումար։ Ըստ նրա՝ դատախազն ունեցավ գոնե այնքան պարկեշտություն, որ չասաց՝ Ծառուկյանն ասել է՝ ձայն կգնեք, կամ ընտրակաշառք, ծախս անել։

Տապալվելու մյուս պատճառն, ըստ Զոհրաբյանի, այն է, որ Դավթյանն ընդունեց 17 հազար անուններով հայտնի մարդու՝ ընտրակաշառքին մասնակցելու գործընթացը, բայց եւ նրանցից որեւէ մեկը փաստացի պատիժ չի կրում։

«Ես չգիտեմ, թե այս ամենն ուր է տանելու, ես չգիտեմ՝ այս ամենն ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել։ Որպես պետական պաշտոնյա եւ գլխավոր դատախազ, դուք այս պահին այս դահլիճում վերջացաք»,- հայտարարեց պատգամավորը։

Ի վերջո՝ անդրադառնալով, ըստ Զոհրաբյանի, չակերտավոր ապացույցներին, որ ներկայացրեց դատախազը, պատգամավորն ասաց, որ նրանցից եւ ոչ մեկը չունի արժանահավատություն։ Նա հարցրեց դատախազին, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը նա չէ պատրաստել կամ խմբագրել։ «Ո՞վ կարող է երաշխավորել․ ընթերականները՞, բերեք նրանց ԱԺ, մենք նրանց հարցեր ունենք տալու»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հարցրեց նաեւ, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ միջնորդագրում ներկայացված անձինք՝ ոմն Կիրակոսյան եւ ոմն Մուրադյան, որեւէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը գործարքի մեջ, կամ ճնշման տակ չեն տվել նշված ցուցմունքները։ Նա նաեւ հավելեց, որ լինելով ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի քարտուղարը, առաջին անգամ է լսում այդ անձնաց անունները։ Այնուհետեւ նա շարունակեց հարցնել, թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ հեղինակություն, անցյալ եւ նախկին քրեական գործեր ունեն, արդյո՞ք հարցաքննվել են փաստաբանի մասնակցությամբ եւ ի՞նչու պետք է հավատալ նրանց։

«Տվեք մեզ այս հարցերի պատասխանները եւ մի փորձեք թաքնվել խրթին իրավական ձեւակերպումների մեջ։ Պարոն դատախազ, չի ստացվելու նաեւ իմ վրա քրեական գործ կարելու ձեր ջանքերը։ Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետեւ դուք բարոյականություն չունեցող մարդ եք»,- ասաց Զոհրաբյանը եւ հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է խուզարկությունը Հանրապետության 47 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի իր աշխատակազմում։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն դատախազության հետ սերտ համագործակցությամբ ինչ-որ «լոլո» է գրել, որ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կարող էին պահվել ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող այլ փաստեր։

«Ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, ինչպես դուք նշեցիք՝ կարելի է մեղադրել էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղ իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաեւ մեջբերեց այդ նյութից մի հատված, թե ինքը հեռախոսազրույցի ժամանակ ասում է՝ փաստորեն էս ժողովուրդը առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձեն չի տալիս, էլի։ Ըստ Զոհրաբյանի՝ դա ապացուցում է, որ 2 տարի շարունակ լսել են իր հեռախոսազագները, ինչում ինքը չի կասկածում։ Նա հայտնեց նաեւ, որ այն ամենն, ինչ կատարվում է այստեղ, զուգահեռաբար ուղարկելու է եվրոպական բոլոր կառույցներին եւ հավելեց, որ նրանք երեկվանից անհանգստացած դիմում են իրենց եւ ուզում օնլայն հեռարձակման հղումները, որ հետեւեն նիստին։

«Էդ որ ուզում եք իմ վրա գործ սարքել, ես հասկանում եմ, որ դուք իրավական ֆուտուրիզմի եւ իրավական սյուրռեալիզմի առումով անցել եք նախկիններին։ Նրանք որ գոնե գործ էին կարում, գալիս էին էստեղ եւ գոնե ինչ-որ իրավական տրամաբանություն էին փորձում դնել»,- ասաց Զոհրաբյանը։ Նա հավելեց, որ երբ դատախազին հարցրին, թե ինչու՞ փետրվարին չէր ներկայացնում միջնորդագիրը, Դավթյանը թափահարեց մի թուղթ, որն, ըստ Զոհրաբյանի, ունի նույնքան իրավական հավաստիություն, ինչքան իր ֆեյսբուքյան էջում հրապարակած թուղթը։ Այդտեղ գրված է, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Զոհրաբյանը կազմակերպել է Ջոն Քենեդու սպանությունը եւ կատարելու համար Արման Աբովյանը տվել է 10 հազար դրամ։ 

Զոհրաբյանը վերջում հայտարարեց, որ ինքը նույնպես ոչնչի առջեւ չի ընկրկելու, եւ որ իրեն հնարավոր չէ վախեցնել, սպառնալ, լռեցնել։ Նա պնդեց, որ վերջին շնչի վրա էլ ասելու է այն, ինչ մտածում է։ Նա ասաց, որ գալու է պատասխանատվության պահը եւ ինչպես նախկիններն էին կարծում, որ անպատժելի են, անքննելի են, եւ հարցրեց՝ տեսա՞ք ինչ եղավ։

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ