ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։