Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    78%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    51%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու,  Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու,  նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում  զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

 Աղբյուր՝ ՀՀ Քննչական կոմիտե

Թեմայի այլ նորություններ