COVID-19 Ֆլորիդայում. նահանգի շատ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները ամբողջապես զբաղեցված են
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    66%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.31044
  • Դոլար = 388.242

COVID-19 Ֆլորիդայում. նահանգի շատ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները ամբողջապես զբաղեցված են

COVID-19 Ֆլորիդայում. նահանգի շատ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները ամբողջապես զբաղեցված են

Ֆլորիդան և մի շարք այլ նահանգներ, ներառյալ Արիզոնան, Թեքսասն ու Հարավային Քարոլիանան վերաբացված առաջին նահանգներից են, ուր արձանագրվում է COVID-19 դեպքերի աննախադեպ աճ

Էնդրյու Պասթևսկին, ով ղեկավարում է Մայամիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը, հայտնում է, որ հիվանդանոցը մեծացրել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների թվաքանակը, սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Այս օրերին ԱՄՆ-ում գրանցվել է օրական ավելի քան 60,000 COVID-19 նոր դեպքեր: Աճ է գրանցում նաև մահացածների թիվը:

Օրերս Ֆլորիդայում արձանագրվեց հիվանդների ու մահացածների թվաքանակի հակառեկորդ՝ համավարակի 9,000 նոր դեպք և 120 մահ: Բժիշկ Պասթևսկին կոչ է անում կրել դիմակներ, քանի որ դրանք 70-75 տոկոսով նվազեցնում են վիրուսի փոխանցումը: Նա ընդգծում է՝ հիվանդությունը սպառնում է ոչ միայն մեծահասակներին, այլև երիտասարդներին, որոնք շատ ժամանակ են անցկացնում դրսում:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսը կոչ է արել նահանգի բնակչությանը խուճապի չմատնվել: Ֆլորիադան այն նահանգների շարքում է, որոնք չեն հրապարակել հիվանդների թիվը, սակայն նահանգի մի քանի տասնյակ հիվանդանոցներ այս շաբաթ հայտնում են վերակենդանացման բաժանմունքների ամբողջապես զբաղեցրած լինելու մասին:

Թեմայի այլ նորություններ