Բողոքի ակցիա՝ Ադրբեջանին զենք մատակարարող իսրայելական Elbit Systems ռազմական կորպորացիայի շենքի դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Բողոքի ակցիա՝ Ադրբեջանին զենք մատակարարող իսրայելական Elbit Systems ռազմական կորպորացիայի շենքի դիմաց

Իսրայելի Նեթանյա քաղաքում, Elbit Systems ռազմական կորպորացիայի շենքի դիմաց, որն Ադրբեջանին մատակարարվող զենք է արտադրում, տեղի է ունեցել բողոքի ակցիա: Հայկական սփյուռքը և տասնյակ հրեաներ բողոքել են և պահանջել դադարեցնել զենքի մատակարարումը Ալիևի ռեժիմին, որը զենքը կիրառում է խաղաղ բնակչության դեմ:

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում բողոքի ակցիայի մասնակիցը Արդրբեջանը համարում է անհուսալի դաշնակից Իսրայելի համար, իր օրեցօր աճող իսլամական ֆունդամենտալիզմով:

Նաև նշում է, որ քաղաքացիական ազատությունների առումով Ադրբեջանն աշխարհում 180 երկրների շարքում զբաղեցնում է 168-րդ տեղը: Այդ երկիրը տարածում է հայատյացություն և խթանում անհանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հազարավոր հայեր Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկել են նացիստներից, իսկ Իսրայելը ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև զենք է մատակարարում Ադրբեջանին:

Թեմայի այլ նորություններ