Բաժանիր և տիրիր. նախկինների կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմի հերթական ճակատամարտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Բաժանիր և տիրիր. նախկինների կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմի հերթական ճակատամարտը

Բաժանիր և տիրիր. նախկինների կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմի հերթական ճակատամարտը

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրում է.

Ինչպես արդեն գիտեք, Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չի ստորագրվելու: Թե որն է չստորագրելու պատճառը, նախագահականից չեն հստակեցնում, չնայած մեր դեպքում դա այդքան էլ առաջնային և կարևոր չէ, քանզի մեր դեպքում առաջնային է այն փաստը, որ նախկինները հերթական անգամ փորձում են բաժանել և տիրել: Ցավոք, որոշ "ակտիվիստներ" դա չնկատեցին, չհասկացան և նախագահի քայլը որակեցին որպես դավաճանություն հեղափոխության արժեքների հանդեպ, այդպիսով Նախագահ Արմեն Սարգսյանին հերթական անգամ դարձնելով սուր քննադատության թիրախ:
 
Ինչու են նախկինները կրկին անգամ փորձում բաժանել, որ տիրեն? Նախկինների և որոշ ծպտյալների կողմից նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված ցավագին քննադատությունը հասկանալի է, քանի որ նրանք հավատում էին և կարծում էին, որ եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Արթուր Վանեցյանի օրոք, ապա նա պետք է «հոգ տանի» իրենց մասին՝ շնորհակալություն հայտնելով:
 
Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրության համաձայն, նախագահի ինստիտուտը չունի ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական իրավասություն, Արմեն Սարգսյանը բարձր հեղինակություն ունի և նա պետական ​​գործիչ է, ով առաջնորդվում է միայն պետության և հասարակության շահերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և, իհարկե, անտեսելով այդ «էժանագին տեղեկատվական ճիչերը», քանի որ այսօր նա անփոխարինելի դեր է խաղում մեր պետության մեջ՝ որպես քաղաքական գործիչ իրավիճակը կայունացնելով և ծանր քաշ ունենալով:
 
Իսկ հիմա ամենակարևորի մասին` ինչ է նշանակում և ինչ է լինելու, հաշվի առնելով այն, որ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանն արդեն պարզաբանել է, թե ի՞նչ է նշանակում նախագահի կողմից այդ օրենքը չստորագրելը.
 
«Ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետեւյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրենքը համարվում է հակասահմանադրական: Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է: Երբ նախագահը ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի 3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած»,- ասաց Բաղդասարյանը:
 
Այսինքն դա ոչ նշանակում է, որ այն հակասահմանադրական է, ոչ էլ այն, որ նախագահը ուղղակի չի ուզում ստորագրել, քանի որ եթե հակասահմանադրական համարեր, ապա կդիմեր Սահմանադրական դատարան...
 

Թեմայի այլ նորություններ