Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    64%
    15 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    69%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան

Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԱԺ-ն անցավ նրան ազատությունից զրկելու հարցի քննարկմանը:

ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդագիրը եւ դրա հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Արթուր Դավթյանը նախ վերահաստատեց, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցության դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ներառված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Դրա կազմում, ըստ դատախազի, ընդգրկել է դաշինքի եւ կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց, իսկ խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ խմբի գործունեության լրացման համակարգ: Մասնավորապես, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված կամ կատարվելիք փոխանցումները, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան՝ տրամադրվող գումարի չափը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ.

«Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված են ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավորելու ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը, իսկ համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության, առգրավվման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս Ծառուկյանին ներգրավվել որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողին կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-152.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց դատախազը՝ անցում կատարելով անձին ազատությունից զրկելու իրավական հիմքերին:

Մեջբերով ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան՝ գլխավոր դատախազը շեշտեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները ուղղակիորեն ապացուցում են նրա անմիջական մասնակցությունը՝ վկայելով հանցանք կատարելու հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի առկայության մասին: Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ դատախազը նկատեց, որ պետք է հաշվի առնել, որ Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության կատարում, որի համար կատարման պահին նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում, ինչպես նաեւ հաշվի առնել ենթադրյալ հանցագործության բնույթը, առերեւույթ բազմաթիվ անձանց մասնակցությունը հանրային վտանգավորության բարձր աստիճանը.

«Գագիկ Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն, որ կաշառքի բաժանման վերը նշված հանցավոր սխեմաներում ընդգրկված են Ծառուկյանից՝ որպես կուսակցության ղեկավարից անձնական եւ նյութական կախվածության մեջ գտնվող բազմաթիվ անձինք, ուստի ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը եւ ֆինանսական ռեսուրսները, հանցագործության կատարմանը ենթադրաբար մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը, կխոչընդոտի գործի քննությանը՝ այդ անձանց նկատմամբ անօրինակ ազդեցություն գործադրելու եղանակով»: Ըստ Արթուր Դավթյանի՝ բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ մնալու դեպքում գործի քննությունը կարող է խոչընդոտվել գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու եղանակով. «Հաշվի առնլով, որ դեռեւս առկա է Գագիկ Ծառուկյանի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներից վերջինիս ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող անձանցից բազմաթիվ փաստաթղթեր ձեռքբերելու ամհրաժեշտություն, վերջինիս կողմից դրա խոչընդոտումը կարող է խիստ իրական լինել , քանի որ որպես կուսակցության հիմնադիր եւ ղեկավար՝ նա ունի մեծ հեղինակություն եւ ազդեցություն վերագրվող հանցագործությանը ենթադրաբար մասնակցություն ունեցած անձանց՝ կուսակցության անդամների, համակիրների, ընտրությունների ընթացքում ներգրավված եւ կուսակցության օգտին գործունեություն ծավալածների շրջանում, ինչը էապես բարձրացնում է անօրինական ազդեցություն գործադրելու, նյութերը թաքցնելու եւ կեղծելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը»:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ հանցագործության բարդությունը, որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա բոլոր անձանց ինքնությունը տվյալ պահին հայտնի չլինելը, ենթադրյալ հանցագործության աշխարհագրությունը՝ դատախազը շեշտեց, որ պետք է կատարվի տեւական քննություն եւ միջնորդեց օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն:

Աղբյուր՝ .armtimes.com

Թեմայի այլ նորություններ