ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հերթական կեզծ լուրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հերթական կեզծ լուրը

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հերթական կեզծ լուրը

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ընկերներ, իմ մասին բոլոր կեղծ լուրերին չեմ հասցնում և նպատակահարմար չեմ գտնում արձագանքել, բայց այս մեկին կանդրադառնամ:
Կարճաղբյուրում մի բնակիչ վիդեո է նկարում, որի ընթացքում իրենց գյուղը թալանելու համար հայհոյանք է հնչեցնում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում՝ Հայկ անունով մի տղամարդու:
168 ժամ լրատվականը որոշել է, որ այդ Հայկը ես եմ և հերթական անհեթեթ վերնագրով հոդվածն է գրել, որը նույնությամբ արտատպել է Blognews կայքը:
Ստիպված հետաքրքրվում և պարզում եմ, որ տարածվող վիդեոյում նշված Հայկը գործարար է և իր սեփական խողովակներն է տեղափոխում, որոնք նա գնել է դեռևս 2003 թվականին՝ Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած աճուրդի ժամանակ:
Հիմա խնդրում եմ դուք գնահատական տվեք 168 ժամի և Blognews-ի այս արարքին։
Իմ փաստաբանը պատրաստում է հերթական դատական հայցը լրատվականի դեմ, թեպետ դատական համակարգի այլևս ակնհայտ գործելաոճի պատճառով այս հայցի քննությունն էլ տարի կտևի, բայց ի վերջո ստիպված կլինեն բավարարել, ինչպես այլ լրատվամիջոցների դեմ նախկինում ներկայացրած և բավարարված հայցերս:

Սիրելի ընկերներ, իմ մասին բոլոր կեղծ լուրերին չեմ հասցնում և նպատակահարմար չեմ գտնում արձագանքել, բայց այս մեկին...

Опубликовано Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան Пятница, 27 ноября 2020 г.

Թեմայի այլ նորություններ