ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները, ոչ մի պատգամավոր երեկվա շրջափակումից հետո չի մնացել շենքում. պատգամավոր

«ԱԺ-ի աշխատանքները շարունկավում են բնականոն հունով: Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, «Իմ քայլ»-ի պատգամավոր իմ գործընկերները նույնպես խորհրդարանում են: Մենք քննարկում ենք այն նախագծերը, որոնք լինելու են առաջիկա նիստերի օրակարգում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ երեկ ընդդիմադիրների՝ ԱԺ-ն շրջափակելուց հետո ոչ մի պատգամավոր ներսում չի մնացել:

Խաչատրյանը հավելեց՝ ոչ ոք չի կարող խաթարել պատգամավորների աշխատանքը. «Խորհրդարանն այն կառույցն է, որի աշխատանքները ոչ մի վայրկյան չեն կարող խաթարվել: Դա մի քանի հոգու որոշելիքի հարցը չէ: Մինչ այս պահը ոստիկանությունը հանդուրժող է, բայց խորհուրդ կտամ սահմանները չանցնել»:

Խոսելով ընդդիմության երեկվա քայլերի մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում. «Չեն կարող օրենքից դուրս գործընթացներ լինել: Չեն կարող ինչ-որ խմբավորումներ հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի ապագան: Որևէ բան իրենց նշածների մեջ հանդուրժելի չէ, և ես նկատում եմ, որ ընդդիմություն կոչվածը հոգեվարքի մեջ է և այդ հոգեվարքից ելնելով՝ փորձում են կտրուկ քայլերի գնալ, բայց պետք է ասեմ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ բոլոր սխալները տեղի են ունենում հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց կողմից: Խորհուրդ չեմ տալիս տաք գլխով որոշումներ կայացնել»:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ իրենց պլան «Ա»-ն լավ է ընթանում, սակայն ունեն նաև պլան «Բ»՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի մոտ շատ են պլանները. «Իր մոտ միշտ պլաններ կան կազմված՝ Ա, Բ, Ց, սակայն խորհուրդ չեմ տալիս նրան անգամ հնչեցնել այդ մտքերը, որովհետև դա կարող է վտանգավոր լինել իր առողջության համար: Նա այն տարիքում չի գտնվում, որ կայծակնային պլաններ կազմի»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն այսօր մինչ 12:00 ժամանակ են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու, և ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք, որի ընթացքում արդեն կխոսվեն վճռական քայլերի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ նրանք արդեն սպառել են իրենց ռեսուրսները. «Իրենց խորհուրդ կտամ սառը դատել, վերլուծել ամեն բան, արկածախնդրության չգնալ, քանի որ այս ամենը հղի է վտանգավոր հետևանքներով, որի պատասխանատուն լինելու է ընդդիմություն կոչվածը, իսկ այդ ժամանակ այսպիսի հանդուրժողականություն և բարեհոգություն իրավական մարմինների կողմից չի դրսևորվելու»,- եզրափակեց պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ