Աժ-ն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Աժ-ն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը

Աժ-ն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների» մասին օրենքի նախագիծը։ Պատգամավորներն այն ընդունեցին միաձայն՝ 89 կողմ ձայներով։

Նշենք, որ օրենքի այս նախագծով ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի ժամկետով, եւ նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն 1 անգամ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է նաեւ դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ ընդհանուր տեւողությամբ 12 տարվանից ավելի են պաշտոնավարում։ ՍԴ այն դատավորները, որոնք ընդհանուր տեւողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչեւ 12 տարին լրանալը։

Այսպիսով, ինչպես ասաց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի։ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը եւս կդադարեցվի, իսկ ՍԴ նոր նախագահի ընտրությունը կանցկացվի այս փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո, որն էլ կպաշտոնավարի 6 տարի ժամկետով։

Նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը եւս կկազմակերպվի այսօր:

Թեմայի այլ նորություններ