ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    11 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ  եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով:

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն:

Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի`

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:

Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին:

Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»:

Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն մի քանի փորձ է արել ռազմական դրությունը վերացնելու հարցով: Ընդդիմության նպատակն է ռազմական դրության վերացումից հետո նախաձեռնել վարչապետի անվցստահության հարց, ինչը ռազմական դրության պայմաններում օրենքն արգելում է:

Թեմայի այլ նորություններ