Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը. Ալեն Սիմոնյանը կկատարի Հանրապետության նախագահի լիազորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    70%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    63%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը. Ալեն Սիմոնյանը կկատարի Հանրապետության նախագահի լիազորությունները

Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը. Ալեն Սիմոնյանը կկատարի Հանրապետության նախագահի լիազորությունները

Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը, այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ըստ ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Սահմանադրության 144 հոդվածում էլ նշված է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից։

Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Այսպիսով, ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կկատարի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Հանրապետության նախագահը, ինչպես 123-րդ հոդվածն է սահմանում, պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով:

Թեմայի այլ նորություններ