Այս գիշեր Մոսկվայի հայերը գնել են հայկական ծիրանի ողջ խմբաքանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Այս գիշեր Մոսկվայի հայերը գնել են հայկական ծիրանի ողջ խմբաքանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բա մենք կթողե՞նք մեր գյուղացու 1 տարվա չարչարանքը գնա կորի...
Այ սենց ենք մենք, երբ համախմբվում ենք, իսկ թշնամին թող տենա ու իմանա, որ մեր հայրենասիրության ուժը մեր իրար սիրելու մեջ ա, ոչ թե հակառակորդին ատելու: Դրա համար էլ մենք միշտ հաղթող ենք ու հաղթելու ենք:
Հա, Լեռնային Ղարաբաղն էլ, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Փափազյանի գրառումնե է։ Նա պնդում է որ հայկական ծիրանի ողջ խմբաքանակը վաճառվել է։

Փաստը հաստատել է նաև ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ իր ֆեյսբուքյան գրառումով

Մեր հայրենակիցներից շատերի միահամուռ ջանքերով հնարավոր է եղել փրկել հայկական բեռնված մեքենաների միրգը։ Արագ արձագանքման արդյունքում որոշ մասն իրացվել է մեր մյուս հայրենակիցների միջոցով։ Խնդիրը ծագել էր, երբ Մոսկվայում գործող «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնից, որը պատկանում է ազգությամբ ադրբեջանցիներին, հայերին ստիպողաբար դուրս էին հանել։ Մեքենաների մեծ մասը բեռնված է եղել հայկական ծիրանով, եւ մերոնք եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան կարեւոր է այս պահերին միասնական արագ գործելը եւ մեկմեկու թիկունք լինելը։
Շնորհակալություն բոլորին, ովքեր հիմա էլ զբաղվում են այս խնդրով։

Թեմայի այլ նորություններ