Ասում են՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից. վարչապետը անդրադառնում է մեղադրանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ասում են՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից. վարչապետը անդրադառնում է մեղադրանքներին

Ասում են՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից. վարչապետը անդրադառնում է մեղադրանքներին

Մեզ մեղադրում են, թե ինչու օդը չփակեցիք կամ ինչու օդը փակ չէր։ Այս մասին տեսաուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակի կազմալուծման վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքներին։

 

«Օդը փակ էր՝ տիկնայք և պարոնայք, որովհետև 2017թ.-ին Հայոց բանակի համար 42 մլն դոլարով ձեռք էին բերվել սարքեր, որոնցով օդը փակվել էր, պետք է փակված համարվեր, բայց ավելի ուշ պարզվեց, որ այդ սաքրերը չեն աշխատում պարզապես, չեն աշխատում ուղղակի, բայց գնվել են 42 մլն դոլարով։ Այս գնման համահեղինակն իբր սենսացիոն բացահայտում է անում, ասում է՝ ՍՈՒ-30-ների համար ինձ ժամանակին ատկատ էին առաջարկել, ես հրաժարվել եմ գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկա՞տի եք գնել։ Այդ ով կհավատա, որ չաշխատող սարքը 42 մլն դոլարով գնվել է բարի մղումներով և ազնվության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ «ՕՍԱ-ԱԿԱ» անարդյունավետ համակարգերի գնման վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում և բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական «Հերմես ԱԹՍ»-ն, որն առաջին անգամ խոցվել է Տավուշի մարզում, եղել է այդ համակարգով։

 

Ըստ Փաշինյանի՝ 2.5 տարվա ընթացքում ինչ հասցրել գնել են, այդ ընթացքում պետք է զինվորականների աշխատավարձը բարձրացվեր, սննդի հարցը լուծեին, կոշիկի և վարտիքի հարցերը լուծեին, գնեին արկեր, ավտոմատներ, փամփուշտներ, ՀՕՊ միջոցներ, ինքնաթիռներ։

Նրա խոսքով՝ այսինքն երկու տարվա ընթացքում պետք է գնվեր այն ամենը, ինչը պետք է գնվեր 20 տարվա ընթացքում և չի գնվել։

Վերջինս հետաքրքրվեց, թե 18-20 տարվա մեջ ինչու չեն գնվել և սովորության համաձայն՝ անդրադարձավ նաև նախկին իշխանությունների կողմից կղզիներ, դղյակներ գնելուն՝ նշելով . «Այդ ինչպես է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, եվրոպաներում առանձնատներ ձեռքբերելը, շվեցարական բանկերում միլիոններ կուտակելն ավելի կարևոր եք համարել, քան 2.5 տարվա մեջ մեր չգնածը 20 տարվա մեջ գնելը, որովհետև մտածել եք, որ օդանավի զուգարանի դուռը փակելիս գրվում է «օքուփայթ», ուրեմն՝ ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջինիս խոսքով՝ ինչ-որ թիվ է դրվել շրջանառության մեջ, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում է կայացրել, որն աղետալի հետևանքներ է ունեցել և արդեն 15 օր է փնտրում է այդ որոշումը և չի գտնում։

Թեմայի այլ նորություններ