Արմեն Սարգսյանը Ճապոնիա այցի ընթացքում ներկա կլինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Արմեն Սարգսյանը Ճապոնիա այցի ընթացքում ներկա կլինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Արմեն Սարգսյանը Ճապոնիա այցի ընթացքում ներկա կլինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կլինի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
 

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ:

Նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Թեմայի այլ նորություններ