Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին  ծննդյան օրվա կապակցությամբ

Մեծարգո՛ պարոն վարչապետ

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում:

Խորին հարգանքով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Թեմայի այլ նորություններ