Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը․ Արցախպրես
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    19 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը․ Արցախպրես

Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը․ Արցախպրես

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, լրատվամիջոցների հրապարակումներին ի պատասխան, հանդես է եկել Բաբայանի՝ որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարզաբանմամբ:

Պարզաբանման մեջ, հղում արվելով հայկական լրատվամիջոցներից մեկի հոդվածին, նշվում է, որ ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցնելով Արցախի անվտանգության սպառնալիքներին:
 
«Սամվել Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնմամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն: Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ:
 
Բաբայանի մամուլի ծառայությունը հերքում է նաև թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերի իսկությունը:
 
«Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Պարզաբանման մեջ անդրադարձ է կատարվում նաև Սամվել Բաբայանի կողմից մեքենա ձեռք բերելու հարցին:
 
«Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին»,- նշված է պարզաբանման մեջ:
 
Մամուլի ծառայությունը նշում է, որ Սամվել Բաբայանի՝ թիկնազորով շրջելու կապակցությամբ շահարկումները նույնպես անհիմն են:
 
Աղբյուր՝ Արցախպրես

Թեմայի այլ նորություններ