Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված մահափորձը բացահայտված համարո՞ւմ եք. պատգամավորը՝ ԱԱԾ փոխտնօրենին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված մահափորձը բացահայտված համարո՞ւմ եք. պատգամավորը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված մահափորձը բացահայտված համարո՞ւմ եք. պատգամավորը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Այսօր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԱԾ փոխտնօրենից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամաբ կատարված մահափորձը բացահայտված համարո՞ւմ է, թե՝ ոչ:

Տիգրան Հարությունյանն ի պատասխան նշեց, որ սույն գործով նախաքննություն է կատարվում. «Մի քիչ դժվար է պատասխանել այդ հարցին: Նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով, հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել»:

Պողոսյանն էլ նշեց, որ ցանկանում է իմանալ երկրի երկրորդ դեմքի նկատմամբ իրականացված մահափորձից 4 ամիս անց ԱԱԾ-ն բավահայտելու ռեսուրսներ ունի՞, թե՝ ոչ: Հարությունյանն էլ պատասխանեց՝ ռեսուրսները բավարարում են:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ հավալեց, որ  մեղադրյալ ներգրավված անձինք կան, նրանք ունեն դատավարական կարգավիճակ. «Շարունակվում է քննչական, նաև դատավարական օպերատիվ-հետախուզական միջոցառումները, պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները»:

Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարածներն ազատության մեջ են, Ավետիսյանը  պատասխանեց՝ դատարանի որոշմամբ է անձի կալանքի տակ պահելու հնարավորությունը սահմանվում. «Ազատության մեջ գտնվելը դեռևս չի նշանակում, որ այդ մարդիկ այլևս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունեն»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ  մտահոգիչ համարեց այն, որ մահափորձը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ. «Իրենք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կային պատվիրատուներ, կար հրահանգ, իրենք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, որը նման էր հոկտեմբերի 27-ին: Այս անգամ չհաջողվեց այն պարզ պատճառով, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները ճիշտ կողմնորոշվեցին և հարվածի տակից հանեցին, հակառակ դեպքում մենք նոյեմբերի 10-ին կունենայինք  քաոտիկ իրավիճակ»:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ի գիշերը դաժան ծեծի էր ենթարկվել Ազգային ժողովի մոտակայքում, ինչից հետո մի քանի վիրահատություններ էր տարել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մի քանի անձինք էին կալանավորվել, ովքեր դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:

Թեմայի այլ նորություններ