«Արարատ-ցեմենտ», «Շանգրի Լա», «Առինջ Մոլ». աշխատակիցներին նախապատարաստում են ակցիաների․ Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    29%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    29%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    29%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

«Արարատ-ցեմենտ», «Շանգրի Լա», «Առինջ Մոլ». աշխատակիցներին նախապատարաստում են ակցիաների․ Հայկական Ժամանակ

«Արարատ-ցեմենտ», «Շանգրի Լա», «Առինջ Մոլ». աշխատակիցներին նախապատարաստում են ակցիաների․ Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով, այսօր եւս ցույցեր ու ակցիաներ են սպասվում Երեւանում: Մանասնավորապես, «Արարատ-ցեմենտ»-ի,  «Շանգրի Լա»-ի,  «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներին տեղեկացրել են ակցիաների մասին եւ նախապատրաստել:

Հիշեցնենք, որ այսօր, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, քննարկվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նա անցնում է միանգամից մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությանը, ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն եւ հողերի ապօրինի օրինականացմանը:

Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին՝ Առինջում գտնվող առանձնատանը տեղի ունեցան խուզարկություններ, առգրավվել էին մի շարք կարեւոր փաստաթղթեր, նույն օրը նա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվեց մոտ 10 ժամ եւ դուրս գալով՝ տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական հետապնդում: Երեւանում ԲՀԿ-ի աջակիցների կողմից կազմակերպվել էր ցույց, որի ժամանակ եղան 100-ից ավելի բերման ենթարկվածներ:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ