Արագածոտնի մարզում ցույցեր են․ համայնքի ղեկավարները վարչապետի հրաժարական են պահանջել սեփական անունից, ոչ թե համայնքի
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Արագածոտնի մարզում ցույցեր են․ համայնքի ղեկավարները վարչապետի հրաժարական են պահանջել սեփական անունից, ոչ թե համայնքի

Արագածոտնի մարզում ցույցեր են․ համայնքի ղեկավարները վարչապետի հրաժարական են պահանջել սեփական անունից, ոչ թե համայնքի

Ապարան քաղաքի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով համայնքի ղեկավարներից իրենց անունից հանդես չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: Ակցիայի մասնակիցները նշում են՝ սատարում են ՀՀ վարչապետին, իսկ ենթադրյալ պահանջը սխալմունք է եղել։ Ցուցարարները շեշտում էին, որ Հարթավանի գյուղապետը վարչապետի հրաժարական է պահանջել իր անունից, ոչ թե համայնքի, առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ համայնքի ղեկավարն ու ավագանին չեն կարող ժողովրդի անունից վարչապետի հրաժարական պահանջել։

Ինչպես տեղեկացնում է InterLur.com լրատվական գործակալությունը, բնակիչներից մեկն ասաց, որ իրենք պայքարում են պետության և պետականության համար, որի հիմքերը փորձում են համայնքապետները խաթարել: «Համայնքապետերն իրենց կարծիքն են հայտնել, ժողովրդի անունից ոչինչ չկա: Որևէ մեկին չեն հարցրել, թե արդյոք ցանկանում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից: Մենք մեր վարչապետի հետ ենք և վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեկ քայլ հետ չգնա»,- ասաց Ապարանի բնակիչներից մեկը:

Բնակչերին մոտեցավ Շենավան համայնքի ղեկավարը և ասաց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը, որի համար զղջում է և ներողություն խնդրում: «Մեր գյուղը միշտ եղել է Նիկոլի հետ և Նիկոլի կողքին, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես»,- ընդգծեց Շենավան համայնքի ղեկավարը: Առավել մանրամասն ստորև ներկայացվող տեսանյութերում։

Թեմայի այլ նորություններ