Արաբկիրի բաժնի մոտից այս պահին բերման է ենթարկվել 26 անձ. հիմքը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Արաբկիրի բաժնի մոտից այս պահին բերման է ենթարկվել 26 անձ. հիմքը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է

Արաբկիրի բաժնի մոտից այս պահին բերման է ենթարկվել 26 անձ. հիմքը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է

Ազգային ժողովի դիմաց այսօր իրենց բողոքն արտահայտող 4 իրավաբանները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն ՀՀ ՎԻՎՕ 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը եւ մյուս իրավաբանները ԱԺ-ի դիմաց պահանջում էին արտակարգ դրության երկարաձգմանը զուգահեռ դադարեցնել հավաքների ազատության արգելքը Հայաստանում. ըստ նրանց՝ այդ արգելքը ունի բացառապես քաղաքական նպատակ:

Այն պահին, երբ Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ապա նաեւ՝ լրագրողների հետ զրուցում էր, ոստիկանության ծառայողները հորդորեցին դադարեցնել հավաքը, ինչին արձագանքելով՝ Մելիքյանն ասաց, որ ինքը չի կարող դա անել, որովհետեւ ըստ իրեն՝ դա հավաք չէ, այլ միայնակ ակցիա:

Բերման ենթարկված իրավաբաններին սատարելու նպատակով մի խումբ անձինք, այդ թվում՝ Արթուր Դանիելյանը, Կոստանդին Տեր-Նակալյանը, Արսեն Բաբայանը եւ ուրիշներ, հավաքվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, որտեղից եւս եղան բերման ենթարկվողներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Արաբկիրի բաժնի դիմաց հավաքվածներից այս պահին բերման է ենթարկվել 26 անձ նույն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Միջադեպին արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ գրելով.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ