Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ պայքարել ֆեյք լուրերի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ պայքարել ֆեյք լուրերի դեմ

Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ պայքարել ֆեյք լուրերի դեմ

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին հանձանժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ տելեգրամյան ալիքներից լրատվական կայքերում հայտնվող նորություններին և ԱԱԾ-ին հորդորեց ավելի կոշտ լինել այդպիսի դեպքերում:

«Թերթերում, կայքերում պարբերաբար տարածվում են տեղեկատվություն, տելեգրամյան ալիքներից հիմնականում՝ «դեժավյու»-«բեժավյու», որտեղից արտատպում են մերոնք, որոնք առնչվում են ազգային անվտանգությանը։ Դա ամեն օր առնչվում է այսօրվա պետական ինստիտուտների, պաշտպանական ոլորտին, առավել ևս՝ պաշտոնատար անձանց։ Շատ դեպքերում, երբ դրանց պատասխան չես տալիս, ասում են՝ ճիշտ է»,-նշեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մենք ապրում ենք իրականության ու ֆեյքի մեջ. «Վերջերս ռազմական գնումների մասին նյութ էր, որով առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված տարբեր պատմություններ: Երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին խնդրել եմ, որպեսզի անմիջապես քրեական գործեր հարուցվեն, եթե այդ ամենը ճիշտ է, ապա անկախ նրանից՝ իշխանության մե՞ջ ես, թե՞  ոչ,  նաև ինձ առնչվող բաներ են եղել։ Վերջերս նաև ցանկ էր հրապարակվել, թե «Իմ քայլի» պատգամավորներն աստղաբաշխական տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է, սա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն էլ ընդգծեց, որ ԱԱԾ-ն ունի ռեսուրսներ՝ բացահայտելու, թե տվյալ մեդիառեսուրսի հետևում ով է կանգնած կամ նրանց ով է հովանավորում. «Սակայն, կարծում եմ, որ այստեղ հարցն ավելի շատ վերաբերում է քրեական դաշտին, թե արդյոք այդ մեդիառեսուրսը հրապարակում է կատարում, ինքն անցնո՞ւմ է այդ կարմիր գիծը: Նրանք շատ ժամանակ քողարկում են՝ ենթադրում ենք, հավանաբար բառերով, նրա համար, որ երբ մենք պատասխանատվության կանչենք իրենց, ասեն որ իրենք ենթադրում են»,-նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Անդրանիկ Քոչարյանն էլ ի պատասխան Հարությունյանի ընգծեց, որ ավելի կոշտ պետք է պայքարել. «Մեր լրագրող ընկերներին էլ զսպվածության կոչ եմ անում: Սուտը մեզ ոչ մի տեղ չի հասցնի, այն ինչ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, այդ դաշտում լինեք զուսպ և ազնիվ»:

Նշենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված էր մեկ հարց՝  ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ առավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Թեմայի այլ նորություններ