ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնվել է քաղաքական պայքարի կենտրոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնվել է քաղաքական պայքարի կենտրոնում

ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնվել է քաղաքական պայքարի կենտրոնում

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ շաբաթը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter- ում հանդես է եկել մի շարք գրառումներով ոստիկանության մասին, որոնք հակասական արձագանքի են արժանացել

Նյու Յորքի Բաֆըլո քաղաքում ոստիկանության կողմից 75-ամյա մի տղամարդու հրելու մասին տեսանյութը անցյալ շաբաթ պայթեցրեց հանրային դաշտը: Ներգրավված երկու ոստիկանության սպաներին մեղադրանք է առաջադրվել երկրորդ կարգի ոտնձգության մեջ:

Նախագահ Դոնալդ Թրամփը սակայն երեքշաբթի օրը իր թվիթերյան գրառմամբ ներկայացրեց ծայրահեղ աջակողմյան լրատվամիջոցի տեսակետ, որը դավադրությունների տեսության ոճով պնդում է, որ տարեց այս տղամարդն արգելափալկում էր ոստիկանության հաղորդակցման սարքավորումները: Նախագահը նրան որակել է որպես ANTIFA-ի սադրիչ:

Որոշ վերլուծաբաններ քննադատոթյան են ենթարկել նախագահի գրառումները՝ ընդգծելով, որ այսպես պառակտումը խորանում է հանրության շրջանում: Նրանք մեղադրել են նախագահին ընդդիմախոսների վրա հարձակման և հանրության պառակտումը խորացնելու մեջ՝ իր ընտրազանգցավածի վրա ներգործություն ունենալու համար:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 76 տոկոսը, ներառյալ սպիտակամորթների 71 տոկոսը, ռասիզմն ու խտրականությունը ԱՄՆ-ում որակել են մեծ խնդիր՝ համեմատած 2015 թվականի հետ, երբ նման պատասխան էր տվել հարցվողների միայն 50 տոկոսը: :

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 78 տոկոսը աջակցում են ցույցերը, իսկ 57 տոկոսի կարծիքով ոստիկանությունն անարդար է վարվում աֆրոամերիկացիների հետ:

Այս վերջին զարգացումները որոշակի փոփոխություններ մտցրեցին ամերիկյան հանրության շրջանում: Մի շարք քաղաքապետեր որոշում են կայացրել ոստիկանությանը տրամադրվող միջոցներն ուղղել այլ սոցիալական ծրագրերի: Այս գաղափարը մի քանի տարի առաջ թվում էր չափազանց ծայրահեղ:

Ոստիկանության հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ սակայն նախագահ Թրամփը մերժեց ոստիկանության ֆինանսավորման կրճատման կոչերն ու իրավապահների շրջանում ռասիստական տրամադրությունների առկայության կարծիքը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Թրամփը պայքարում է ռասիզմի դեմ՝ առաջ մղելով արդարադատության ոլորտի բարեփոխումներն ու հնարավորություններ ստեղծելով աֆրոամերիկացիների տնտեսական բարեկեցության համար:

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ջորջ Ֆլոյդի ընտանիիքի անդամների հետ, սակայն որևէ հանդիպում չի ունեցել աֆրոամերիկյան համայնքի կամ ցուցարարների հետ:

Նրա քաղաքական հակառակորդ Ջո Բայդենը փոխարենը հանդիպել է Ֆլոյդի հարազատների և աֆրոամերիկյան համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես գործող նախագահը, Բայդենը սակայն ևս ունի խնդիրներ և խոցելի տեղեր:

Ըստ փորձագետների, Բայդենի խնդիրն է հավասարակշռված մոտեցում որդեգրել իրավապահների ու այս ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության հարցերի շուրջ:

Վերջինս դեմ է հանդես եկել անկարգություներին՝ մերժելով նաև ոստիկանության ֆինասավորման կրճատման նախաձեռնությունը: Փոխարենը Բայդենը կենտրոնացել է ոստիկանության բարեփոխման և այստեղ համակարգային ռասիզմի վերացման խնդրի վրա:

Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն

Թեմայի այլ նորություններ