Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան

Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի դատի տված անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով խնդրում է հայցն իր մասով մերժել՝ պատճառաբանելով, որ «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ինքը կարող էր նկատի ունենալ ում ասես:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը՝ կից հրապարակելով ներկայացված հայցադիմումի պատասխանը.

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ այն անձինք, որոնք պնդում էին, թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց առաջ բերած ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:

Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով ԽՆԴՐՈՒՄ է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից. «..... «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես եւ տվյալ դեպքում հայցվորին՝ (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»:

Ահա, այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելիս փորձում հետ կանգնել իրենց ասածից կամ, այլ կերպ ասած, «задний դնեն»:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում: Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի ներկայացրած հայցադիմումի պատասխանը»,- գրել է նա։

Պատգամավորը մեր զրույցում նշեց, որ հայցադիմումի պատասխանը ներկայացրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը: Վերջինս ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումներ էր արել. «Բռնվեք հլը. Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ, որը Հայաստանից էր մատակարարում երկրի առաջին աներձագը:)))

Հիմա հասկանո՞ւմ եք` խի իրանք կյանքում Ռևազյանին չեն հանձնի, որովհետև Ռևազյանը դրանց սաղին կհանձնի։)

Հ.Գ. Պրիչոմ, էդ ապրանքը նիսյա էր վերցրել, որ հետո փակվի, էն էլ կանալը փակվավ, ինքն էլ՝ հետը... Շուտով․․․

Հ․Գ․ Կրասնոդարում ձերբակալված մաքսանենգ սիգարետի ընդհանուր արժեքը 2 ՄԻԼԻԱՐԴ դրամ ա: Հենց էդքան փող ա հիմա Նիկոլը տալիք էդ սիգարետը իրան տվողներին»:

Սրանից հետո Հրաչյա Հակոբյանը Արթուր Դանիելյանին եւ եւս չորս հոգու դատի էր տվել՝ պահանջելով հրապարակային հերքել եւ ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող վիրավորական եւ զրպարտող արտահայտությունները:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ