Աղվերանում սպասվող խորհրդակցությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աղվերանում սպասվող խորհրդակցությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել

Աղվերանում սպասվող խորհրդակցությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Եղոյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխլեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ ուրիշ որոշմամբ՝ Արեն Եղիազարյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ ՀԺ տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջիկա շաբաթ-կիրակի օրերին Աղվերան են մեկնում: Պատգամավորները «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում կքննարկեն ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցը: Կիրակի քննարկումներին կմիանա նաեւ վարչապետը: Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից ՀԺ հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նման հանձնաժողով ձեւավորելու հարց է քննարկվում. «Այո, շրջանառության մեջ նախագիծ կա դրված»,- պատասխանեց պատգամավորը: Հարցին՝ դա քննարկելու եք Աղվերանո՞ւմ, Կարապետյանը պատասխանեց. «Ես նման հարց չեմ կարող մեկնաբանել»:

Շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում: 7-րդ գումարման ԱԺ-ում դեռ էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել, չնայած որ պարբերաբար տեղի են ունեցել պատգամավորական էթիկայի կանոնների առնվազն առերեւույթ խախտումներ: Որպես համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառ նշվել են օրենսդրական կարգավորումները՝ համաձայն որոնց էթիկայի հանձնաժողով կարող է ձեւավորվել, եթե որեւէ խմբակցություն կոնկրետ դեպքի առիթով հանդես գա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: 

«Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման պրակտիկայի փաստացի բացակայությունը պայմանավորված է էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու կարգավորումների սահմանափակող եւ գերքաղաքականացված բնույթով: Ընդ որում առկա չեն անհրաժեշտ մանրամասնությամբ կարգավորումներ, թե ինչ չափանիշներով եւ ընթացակարգերով պետք է սկսվի, ընթանա եւ ավարտվի հարցի քննարկումը: Վերջիվերջո գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»,- ասվում է Իմ քայլի պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մասում:

Ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկիրառի առաջարկվող կարգապահական միջոցը: Այդպիսի միջոցներ են հրապարակային նկատողությունը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը մինչեւ յոթ օրով: Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները կհրապարակվեն Ազգային ժողովի նիստում:

Փոփոխությունների արդյունքում էթիկայի հանձնաժողովում կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունները կունենան հավասար անդամներ: Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած նախագահները: Հանձնաժողով կկարողանա դիմել յուաքանչյուր ոք:

Նախագծից հասկացվում է, որ իշխանական խմբակցությունը մտադիր է էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնել: Գործող Սահմանադրությամբ դա արգելվում է: Ուստի, խմբակցությունը Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ունենալու սահմանադրական սահմանափակումները վերանայելու առաջարկը արդեն ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Թեմայի այլ նորություններ