Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա. armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա. armtimes.com

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա. armtimes.com

ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ ուժային կառույց Հայաստանից դեռևս չի դիմել ռուսական «Դոսյե» կենտրոն՝ «Борода» из Еревана и мягкая сила Баку» հետաքննական հոդվածի շրջանակներում հավելյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից: Հարցին արդյո՞ք կենտրոնը տիրապետում է այլ՝ դեռևս չհրապարակված նյութերի և փաստաթղթերի, որոնք պատրաստ է տրամադրելու համապատասխան կառույցներին, եթե նրանց կողմից լինի նման պահանջ, «Դոսյե»-ից հայտնեցին, որ այո, կա չհրապարակված տեղեկատվություն, սակայն, այն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը իրենց կենտրոնում չի քննարկվել, քանի որ ոչ մեկ այդ խնդրանքով դեռ չի դիմել:

«Մենք կարծում ենք, որ նախ և առաջ համապատասխան ծառայությունները պետք է ընթացակարգային միջոցներ ձեռնարկեն տվյալ գործին առընչվող՝ ուսումնասիրելով արդեն հրապարակված նյութերը և փաստերը»,- հայտնեցին  «Դոսյե» կենտրոնի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնը հրապարակեց հետաքննական հոդված, որում նշված էին այն անձանց անունները, որոնք ըստ հրապարակման՝ աշխատում են որպես Կրեմլի գործակալներ՝ սպասարկելով Ռուսաստանի շահերը Հայաստանում և Վրաստանում: Հոդվածում մի շարք այլ անձանց թվում հիշատակվում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանի անունները, որոնց անձնագրերի պատճեները գտնվել են ՌԴ արտաքին հետախուզության գեներալի գրասենյակի փաստաթղթերի մեջ:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը թեմայի հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է, որ «Դոսյե» կենտրոնի հրապարակումը դիտարկում է որպես հանցագործության մասին հաղորդում և դրան կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:

Թեմայի այլ նորություններ