Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղի է ունեցել հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրիի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում:

Ավելի քան 4 տոննա կշռող պատվանդանի և հիմքի հետ միասին 3,5 մետր բարձրությամբ կիսանդրու հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր Սալավատ Շերբակովն է:

Նկարչի կիսանդրին տեղադրվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի ուղեւորատար տերմինալի դիմաց:

«Սիմֆերոպոլի օդանավակայանը մեր մեծ հայրենակից, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվան շնորհումը մեզ վրա լրացուցիչ պատասխանատվություն էր դրել ոչ միայն որակապես սպասարկել մեր ուղեւորներին, այլեւ ծանոթացնել Ղրիմ ժամանող հյուրերին նրա ստեղծագործությանը: Այսօր, կարծում եմ, մեզ համար շատ նշանակալի օր է այս հայեցակարգի զարգացման շարունակության համար»,- բացման արարողության ժամանակ ասել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը:

Թեմայի այլ նորություններ